Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն:
Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, առաջընթացի և ձեռքբերումների սկիզբ:
Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ նաև հաստատակամություն՝ ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին մեր երկրի բարեկեցիկ և ժողովրդավար ապագան կերտելու հարցում»:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ