Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մոտ 30,000 հաճախորդի մարման ժամկետ հետաձգում է

Մարտ 20,2020 19:10

 

Ի լրումն 18․03․2020 թվականի հրապարակման, Վարկս Էյ Էմ-ը պարզաբանում է

18․03․2020-ին «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշել է ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Որպես որոշման իրականացում այսօր մոտ 30.000 հաճախորդ արդեն անհատական (SMS) հաղորդագրության միջոցով ծանուցվել է վարկի հետաձգման ժամկետի մասին՝ առանց նախապայմանների և լրացուցիչ դիմումներ գրելու անհրաժեշտության։

Նշենք, որ այս մոտեցումը չի ենթադրում հետագայում հաճախորդի համար վարկային բեռի ավելացում։

 

Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031