Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերանայել ՀՀ հարավային սահմանով ներմուծվող շինարարական ապրանքների սահմանափակումները և արգելքը. «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» 

Մարտ 20,2020 17:51

Կառուցապատողների հայկական ասոցիացիան գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին և ՀՀ պարետ պարոն Տ. Ավինյանին

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն.Փաշինյանին
ՀՀ  ՊԱՐԵՏ՝  Տ.Ավինյանին

Մեծարգո Վարչապետ,
Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, 19.03.2020 թվականին «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հրավիրել է արտահերթ ժողով, որի ժամանակ քննարկվել է ինչպես ստեղծված իրավիճակի ուղղակի և անուղղակի ազդեցությունը կառուցապատման բնագավառի վրա, այնպես էլ այլ հրատապ հարցեր։

Քննարկման արդյունքներով որոշվել է դիմել ՀՀ կառավարությանը և պարետին ներքոնշյալ հարցերով։

  1. ՀՀ հարավային սահմանակետով ներմուծվում էին տարաբնույթ շինարարական ապրանքներ՝ հիմնական գործընկերներ հանդիսացող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և այլն։ ՀՀ հարավային սահմանակետը, ի տարբերություն ՀՀ մյուս սահմանակետերի, հանդիսանում է միակը, որը հագեցած է չեզոք գոտում բեռնման և բեռնաթափման ենթակառուցվածքով։ ՀՀ կառավարության 24.02.2020թ-ի թիվ 197 որոշմամբ գրեթե ամբողջությամբ սահմանափակվել էր շինարարական ապրանքների դասին պատկանող ապրանքների ներմուծումը, ինչի հետևանքով ինչպես շինանյութի բազմաթիվ ներմուծողներ, ինչպես նաև շինարարական կազմակերպություններ և կառուցապատողներ անորոշ ժամկետով չեղարկել էին շինարարական ապրանքների մատակարարումը և ներմուծումն այդ երկրներից։ 19.03.2020թ. ՀՀ կառավարության 197 որոշման փոփոխությամբ թույլատրվել է որոշ տեսակի շինարարական ապրանքների կամ հումքի մատակարարումը, սակայն դրանում նշված ապրանքների շրջանակը շատ նեղ է։ Հարկ ենք համարում նշել, որ կարճաժամկետ առումով /10-15 օր/ շինանյութի մատակարարման և ՀՀ տարածք ներմուծման սահմանափակումները կամ արգելքը էական ազդեցություն չեն թողնի ոլորտի աշխատանքների վրա, սակայն երկարաժամկետ առումով այն կարող է դառնալ շինարարական աշխատանքների դանդաղեցման կամ ընդհատման գործոն։ Նշվածը իր հերթին կարող է հանգեցնել կառուցապատող ընկերությունների կողմից ինչպես գնորդների, այնպես էլ ՀՀ առևտրային բանկերի և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ստանձնված պարտավորությունների չկատարմանը, աշխատանքների կատարման ժամկետների խախտմանը և աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելուն։ Մինչդեռ շինարարական ապրանքների ներմուծման թույլատրումը ՀՀ հարավային մաքսակետով հնարավորություն կտա ոչ միայն ապահովել շինարարական աշխատանքների անընդհատություն, այնպես էլ այս դժվար ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեին կբերի լրացուցիչ եկամուտներ՝ ներմուծման ժամանակ վճարվող հարկերի և այլ վճարների տեսքով։

Հավաստիացնում ենք, որ կառուցապատողների կողմից ներկայումս աշխատանքների շարունակման ժամանակ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքները հիմնականում իրականացվում են բաց տարածություններում, աշխատողների միջև գրեթե բացակայում են ուղղակի շփումները և առկա սահմանափակումների պահպանմամբ բոլորը նպատակ ունեն հնարավորինս շարունակելու ընթացող աշխատանքները։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով արտակարգ իրավիճակում առկա օբյեկտիվ սահմանափակումները առաջարկում ենք՝

է վերանայել ՀՀ հարավային սահմանով ներմուծվող շինարարական ապրանքների սահմանափակումները և արգելքը

բ/ սահմանել արտակարգ իրավիճակից բխող բեռների ներմուծման ժամանակավոր ընթացակարգ

  1. Ինչպես հայտնի է, վերջին երկու տարվա ընթացքում նկատվել է կառուցապատման ոլորտի էական ակտիվացում, ինչը նաև իր հերթին իր դրական ազդեցությունն է թողել ՀՀ-ում գրանցված տնտեսական աճի տեմպերի վրա։

Հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագրի մասին օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խիստ մտահոգել է ինչպես կառուցապատող ընկերություններին, այնպես էլ պոտենցիալ գնորդներին և ողջ բանկային համակարգին։ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»։

Հավելենք նաև, որ առանց այն էլ ոլորտի վրա գործող բացասական ազդեցությունները շատ են, դրան էլ գումարվում է նաև նշված հայտարարության արդյունքում գնորդների շրջանում ստեղծված խուճապային տրամադրությունները, ինչպես նաև բանկային համակարգում ստեղծված անորոշությունը. արդեն իսկ շատ բանկեր կասեցրել են կառուցապատման նախագծերի ֆինանսավորումը քննարկելու գործընթացը՝ մինչև հարցի որոշակիացումը։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառվում է օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է սահմանափակել նշված ծրագիրը՝ Երևան քաղաքի առաջին և երկրորդ տարածագնահատման գոտիներում իրականացվող կառուցապատման նախագծերի վրա ։

Կառուցապատողները դեմ չեն, որ ելնելով ժամանակի պահանջներից իրականացվեն ոլորտի կարգավորումների արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխություններ, սակայն դրանց իրականացումը առանց ներառական քննարկման՝ կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ, ընդհուպ մինչև կառուցապատման ձևավորված շուկայի վրա թողնելով կործանարար ազդեցություն։

Հայտնում ենք նաև, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից իրականացվել են մի շարք վերլուծություններ, որոնք պատրաստ ենք ներկայացնել և քննարկել ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ մարմինների հետ առաջիկայում ակնկալվող քննարկման ժամանակ։

Ասոցիացիայի նախագահ՝                                                 Վ.Պետրոսյան

Կառուցապատողների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031