Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել են ցուցումներ, որ արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը

Մարտ 20,2020 17:59

Սույն թվականի մարտի 19-ին Facebook սոցիալական ցանցի օգտատեր Վիկա Բերբերյանը  հրապարակում էր  կատարել այն մասին, որ  Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով,  որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։

Հրապարակումից հետո ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը աշխատանքային քննարկում են ունեցել: Իսկ արդեն մարտի 20–ին ժամը 8։00-ից սկսած համատեղ ուժերով տվյալ երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, ինչպես նաև երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին գերատեսչությունների կողմից տրվել է  պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031