Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք «վեթինգ» եւ «բարեվարքություն» բառերի միջեւ ընտրություն չենք կատարել». նախարար

Մարտ 20,2020 17:08

Դատական օրենսգրքի բարեփոխումներով (փաթեթն ԱԺ-ում է) գործող դատավորների գույքային դրությունը ենթակա է լինելու ստուգման: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն նկատառմանը, որ հանրությունը պետք է հաշվի առնի՝ այս գործընթացն այն «վեթինգը» չէ, որի մասին այդքան խոսվեց:

Բադասյանը նշեց. «Նկատի ունեի դատավորների հայտարարագրերի ներկայացման ճշտությունը: Մենք «վեթինգ» եւ «բարեվարքության ստուգում» բառերի միջեւ ընտրություն չենք կատարել, մենք էությունն ենք ասել: Ասում ենք, որ հաշվետու, անկախ, թափանցիկ, կոռուպցիայից զերծ դատական համակարգ պետք է ունենանք՝ չխախտելով դատավորների անկախությունը: Այնպիսի օրենսդրական կարգավորումներ ենք նախատեսել, որոնք սահմանադրությունը չեն խախտում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031