Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորին տրվող նվերների արժեքը 100.000-ի փոխարեն դարձվել է 60.000 դրամ». նախարար

Մարտ 20,2020 16:35

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ լիագումար նիստում առաջին ընթերցումից հետո մի շարք կետեր են փոխվել, մասնավորապես՝ դատավորի համար թույլատրելի համարվող նվերի, բացառությամբ՝ մերձավոր ազգականներից ստացված նվերների, դրամական արժեքը 100.000-ի փոխարեն դարձվել է 60.000 դրամ, իսկ մեկ տարվա համար սահմանված նվերների չափը 400 հազար դրամից դարձվել է 240 000 դրամ:

Բադասյանի փոխանցմամբ՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ երկու օտար լեզվի իմացության պահանջը փոխարինվել է մեկ լեզվի իմացության պահանջով. «Եթե այդ լեզուն ռուսերենն է, ապա հավակնորդը պարտավոր է այլ լեզվի իմացության ապացույց ներկայացնել»:

Նախարարը նշեց, որ ընդունվել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկները, որոնք ուղղված են դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031