Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում սպանդանոցներ կառուցելու համար ներդրողները, այդ թվում արտերկրից, հերթ են կանգնել

Մարտ 20,2020 16:22

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մեզ հետ զրույցում, խոսելով ներդրումների մասին, ասել էր․ «Ես նկատել եմ՝ այն մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունից են հետաքրքրված Հայաստանում ներդրումներ իրականացնելու, իրենց համար պետական երաշխիքները, պետության մասնակցությունը շատ ավելի կարևոր է ու շատ ավելի քննարկման առարկա է։ Այս տեսանկյունից մենք փորձում են ըմբռնումով մոտենալ  և ամբողջությամբ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմով բավարարել իրենց կարիքը։

Այս փուլում պիտի նշեմ, որ բավականին լավ, հետաքրքիր նախաձեռնություններ ունենք սպանդանոցների հետ կապված գործընթացում։ Մենք դրսից էլ հետաքրքրվող դերակատարներ ունենք․ Շիրակի մարզում, իմ մոտ եղած տեղեկատվությամբ, մոտ 120 շահառու է մոտեցել սննդի անվտանգության տեսչական մարմնին՝ դիտարկելու չափորոշիչներ, դիտարկելու մեխանիզմներ, որոնցով կյանքի է կոչվելու, այսինքն՝ որպես ոլորտ բաց ոլորտ է լինելու։

Մեզ համար, իհարկե, առաջնահերթություններից մեկը կա և պահում ենք գյուղատնտեսական ոլորտը, որտեղ ունեցել ենք որոշակի մտահոգություններ․ 2019 թվականը գյուղատնտեսության համար բարդ տարի էր, եթե չասեմ ամենաբարդ տարիներից էր։ Կարկտի և երաշտի պատճառով մենք բավականին կորուստներ ունեցանք և մեզ համար խիստ կարևոր է, որ այս տարի Շիրակի մարզը ևս ներառվեց գյուղատնտեսական ապահովագրության տիրույթում, որտեղ առնվազն ցորենի, գարու մասով մեր տնտեսությունները հնարավորություն ունեն ապահովագրելու իրենց իրականացրած ներդրումները։

Այս փուլում ապահովագրում են իրականացրած ներդրումները, ոչ թե ստանալու բերքը, բայց հետագայում վստահ եմ՝ շուկան մեծանալու է և 2-3 կուլտուրայից բացի մենք ունենալու ենք գյուղատնտեսական բազմաթիվ կուլտուրաներ, որոնք ապահովագրելու են։ Վստահ եմ ՝մեծ թվով գյուղական տնտեսությունների համար լուծելու են այս պահի ռիսկերի նվազեցման խնդիրը և մեր համար բացելու են հնարավորություն ավելի թափով, ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Սպանդանոցի լուսանկարը՝ snund.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031