Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը: Երրորդ տուրում հաղթանակ տարել է միայն նախորդ երկու տուրերում պարտություն կրած չինացի Դին Լիրենը: Նա առավելության է հասել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Անիշ Գիրի-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Կիրիլ Ալեքսեյենկո-Յան Նեպամնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ-Վան Հաո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: Վան Հաոն, Վաշյե-Լագրավը եւ Յան Նեպոմնյչին վաստակել են 2-ական միավոր:
Այսօր հավակնորդները հանգստանում են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ