Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԲ-ն կորոնովիրուսից փողերը «լվանալու» եւ դրամի՝ արժեզրկվել-չարժեզրկվելու մասին

Մարտ 20,2020 15:15

Փողը որպես վարակի տարածման աղբյուր է դիտվում. Կենտրոնական բանկն ի՞նչ է անում այն մշակելու ուղղությամբ, այս հարցին այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը պատասխանեց՝ կոչ ենք անում առցանց եւ անկանխիկ վճարումներ իրականացնել եւ այդ ձեւով հնարավորինս զերծ մնալ կանխիկ դրամի հետ շփվելուց:

Արթուր Ստեփանյանի խոսքով, մարտի կեսերին Կենտրոնական բանկը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել, որ հին թղթադրամները հնարավորության դեպքում արագ վերադարձնեն՝ այսինքն` առևտուրը հին թղթադրամներով անեն. «Որպեսզի հետ գան բանկեր եւ բանկերի հետ համագործակցությամբ, այդ հին թղթադրամները գան Կենտրոնական բանկ եւ դրա փոխարեն նոր, չօգտագործված թղթադրամները մտնեն շրջանառության մեջ: Այս գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև շատ կանխիկ կա»:

Հարցին՝ դոլարը արժեքից բարձրացել է, ռուբլին՝ արժեզրկվել, դրամի արժեզրկում սպասվո՞ւմ է, Արթուր Ստեփանյանը պատասխանեց. «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմազան գործիքակազմ, որ երբ անցանկալի զարգացումներ լինեն, ադեկվատ գործողություներ կիրականացնենք շուկայում: Կարծում եմ, ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա, կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»:

Ռուսական ռուբլու շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ էլ ԿԲ պաշտոնյան ասաց. «Մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը ոչ միայն առողջապահական այս խնդիրների հետ է առնչվում, այլեւ նավթի գների տատանողականության հետ, եւ ՌԴ իշխանությունները տարբեր գործողություններ են այսօր իրականացնում, որպեսզի շուկաները հանգստացնեն: Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որեւէ մեկը չի կարողանում հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Հնարավոր է երկու կողմի շարժ, բայց տատանողականության վերացման մասին այս պահին չեմ կարող ասել: Մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք ե՛ւ ֆինանսական կայունությունները ե՛ւ հավասարակշռենք դրանք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ, որը որ կառավարությունն իր թիրախավորված գործողություներով կիրականացնի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031