Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է. Արցախի ոստիկանություն

Մարտ 20,2020 15:03

Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին ժամը 18:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքում ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխելու, կանխելու և խափանելու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները:

Ճանապարհը փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է՝ արգելված օրենքներով և խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու և մի շարք այլ իրավունքներ: Հետևաբար` ոստիկանությունը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ խափանել վարչական իրավախախտումը, ոստիկանության ծառայողների՝ խոչընդոտը վերացնելու հորդորները և պահանջները տրանսպորտային միջոցների վարորդների կողմից չկատարելուց հետո դրանք տեղափոխել հատուկ տարածք, ինչպես նաև բերման ենթարկել վարույթ պահանջող իրավախախտում կատարած անձանց:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելու, կանխելու ու խափանելու, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից:

Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող որևէ գործողություն քաղաքականացնելուց:

Արցախի ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031