Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան ժամանած բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն ինքնամեկուսանալ 2 շաբաթով

Մարտ 20,2020 14:25

Ռուսաստանի Դաշնություն ժամանած բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն 2 շաբաթով ինքնամեկուսանալ: Նման որոշում կայացրել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը՝ կորոնավիրուսի նոր տեսակի գլոբալ տարածման պատճառով:

Որոշման համաձայն՝ պետք է ապահովել Ռուսաստան մուտք գործած բոլոր անձանց մեկուսացումը, պատկան մարմինները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, հնարավորության դեպքում ապահովեն մեկուսացումը տնային պայմաններում, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ հատուկ վայրերում:

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 199-ի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031