Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժամանակավոր սահմանափակում՝ ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար

Մարտ 20,2020 14:40

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։

Որպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունքը համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունից, բացառություններ կգործեն միայն կենսական նշանակության ուևորությունների համար։

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրա, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։

Սահմանափակումը չի անդրադառնա

– ԵՄ քաղաքացիություն, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա;

– ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակ, սահմանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներով, կացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայն, կամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր;

Սահմանափակումը չի անդրադառնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ողորմելիությունների վրա

– առողջապահության ոլորտի մասնագետներ, բժշկական հետազոտություններ իրականացնող անձինք, տարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ,

– սահմանապահ աշխատակիցներ,

– ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ,

– դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում;

– տարանցիկ ճամփորդներ,

– անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով,

– միջազգային պաշտպանության կարիք ունեցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք

– «Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն համակարգված և ուժեղացված բուժ զննում։

– Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ Ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնահատվի ելնելով հետագա զարգացումներից։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031