Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հինգերորդ շարասյունը» ցանկանում է ոչնչացնել Ադրբեջանը. հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. Իլհամ Ալիև

Մարտ 20,2020 14:15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի առիթով դիմել է քաղաքացիներին և չի բացառել, որ երկրում առաջիկա ժամանակներս կարող է արտակարգ դրություն սահմանվել կորոնավիրուսի պատճառով:

«Նախապես ուզում եմ զգուշացնել, որ խիստ միջոցներ են ձեռնարկվելու, քանի որ սա ազգային հարց է, մեր ժողովրդի առողջության, մեր պետության անվտանգության հարցն է… Բացահայտ սադրանք ենք տեսնում, որը գալիս է հինգերորդ շարասյունից, մեր շրջանում գտնվող թշնամիներից, որոնք իրենց հռչակել են ընդդիմություն, դավաճաններից, որոնք գումար են ստանում արտասահմանից: Նրանց գլխավոր նպատակն է ոչնչացնել Ադրբեջանը: Նրանք ցանկանում են, որ խուճապ լինի, անկարգություններ»,-հայտարարել է Ալիևը:

Նա չի բացառել, «ինչ-որ պահի կարող է և արտակարգ դրություն սահմանվել և այս դեպքում հինգերորդ շարասյան ներկայացուցիչների մեկուսացումը կդառնա պատմական անհրաժեշտություն»։

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը հակադարձել է ադրբեջանական ընդդիմությունը: «Աշխարհի առաջնորդներն իրենց հայտարարություններով հանրությանը համախմբելու դրական կոչեր են անում, սակայն Իլհամ Ալիևը որոշել է սպառնալ և ներքին թշնամիներ, հինգերորդ շարասյուն փնտրել»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլին:

Նրա խոսքով՝ ժողովրդի թշնամիներին պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում, նրանք, ովքեր Ադրբեջանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը:

Ժողովրդական ճակատի փոխնախագահ Սեյմուր Խազին նույնպես քննադատել է Ալիևի հայտարարությունը:

«Մենք ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, խուսափել անկարգություններից, այստեղ ի՞նչ վատ բան կա: Պարզապես իշխանությունը ցանկանում է օգտագործել իրավիճակը ընդդիմադիրներին մեկուսացնելու համար», – ասել է Խազին:

Ալիևի հայտարարությանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: «Տխուր է, որ Իլհամ Ալիևի տեղական և միջազգային մասշտաբով ճգնաժամն օգտագործում է ընդդիմության վրա հարձակվելու համար՝ օգտագործելով անցյալի բառապաշար»,-գրել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031