Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի պատճառով հրաժարվել հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը կայանալիք շախմատի պարալիմպիադայից:
Նահանգապետ Նատալյա Կոմարովան սպորտի պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան նամակ կազմել եւ ուղարկել ՖԻԴԵ՝ հանգամանալից պարզաբանելով, որ նույն պատճառով չի կայանալու նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի համաժողովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ