Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջիկա ամիսներին գնաճը մնալու է ամենացածր մակարդակի վրա. ԿԲ խորհրդի անդամ

Մարտ 20,2020 13:35

Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության եւ ֆինանսական շուկաների մշտադիտարկում: Քննարկվում է տարբեր այլընտրանքային սցենարներ՝ տնտեսության հետագա զարգացման համար եւ պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակին: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Նրա խոսքով, Կենտրոնական բանկը մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ, ինչպես նաեւ կարեւորում է նրանց սերտ եւ թափանցիկ հաղորդակցումն իրենց հաճախորդների հետ:

Մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ էլ ԿԲ մոտեցումները ներկայացնելիս, պարոն Ստեփանյանն ասաց, որ մարտի 17-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել են, այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներ բարձրացրել են կամ թողել են անփոփոխ:

«Ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների վրա եւ ազդել տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա, սակայն կարեւոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանն ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները՝ տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված»,-ասաց ԿԲ խորհրդի անդամը:

Ըստ նրա, 2015 թվականից սկսած՝ գնաճի բավականին ցածր միջավայրում ենք. «Գնաճային սպասումները բավական ժամանակ խարսխված են: Մենք այստեղ որոշակի ընդլայնողական քաղաքականություն իրականացրինք»:

Արթուր Ստեփանյանը վստահեցրեց, որ առաջիկա ամիսներին գնաճը մնալու է ամենացածր մակարդակի վրա. «Երբ նայում ենք ե՛ւ արտաքին աշխարհի զարգացումներին ե՛ւ թե ի՛նչ ջանասիրաբար է կառավարությունն առաջին անհրաժեշտության ապրանքները մատակարարում եւ դրանց գներին վերաբերվում, կարող ենք արձանագրել, որ այստեղ կա մեկ ուրիշ նպատակ՝ ֆինանսական կայունության ապահովումն է, որպեսզի տնտեսական ակտիվությունը նույնպես պահպանվի»:

Պարոն Ստեփանյանն ասաց, որ հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ ու բավականին բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել նաեւ արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից. «Որը կարծում եմ, համենայնդեպս, այս պահին տեղի չի ունենա»:

Նա վստահեցրեց, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի այսինքն՝ համակարգը մշտապես իրացվելի պահելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031