Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարող է՝ լիմոնադի ցեխի իրավաբան է եղել». պատգամավորներն ուզում են փոփոխել դատավոր դառնալու պահանջները

Մարտ 20,2020 12:40

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Իմ քայլի» պատգամավորներ Աննա Կարապետյանի եւ Արթուր Դավթյանի հեղինակած՝ դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:

Ներկայացնելով օրինագծի գաղափարը՝ «Իմ քայլից» Արթուր Դավթյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ փաստաբանների, քննիչների եւ դատախազների դեպքում մագիստրոսի կոչում ունենալը պարտադիր չէ. «Բավարար է իրավաբանի բարձրագույն կրթությունը, որպեսզի անձն իրավունք ունենա դառնալու փաստաբան, դատախազ, քննիչ: Բարձրագույն կրթության մասին օրենքն ասում է, որ բարձրագույն կրթություն է համարվում եւ մագիստրատուրան, եւ բակալավրիատը: Եկել ենք կարծիքի, որ առանց բակալավրիատի եւ միայն մագիստրատուրա ավարտած անձի դատավոր դառնալը ճիշտ չէ, քանի որ դատավորը հիմնական կրթությունը ստանում է բակալավրիատում»:

Դավթյանի փոխանցմամբ՝ գործող օրենսդրությամբ ՍԴ դատավոր դառնալու պահանջ կա՝ իրավաբանի բարձրագույն կրթություն եւ 15 տարվա ստաժ. «ՍԴ դատավորի հանդեպ ավելի մեղմ պահանջ կա, քան առաջին ատյանի դատավորի համար, որին մագիստրատուրա ավարտելու պահանջ է ներկայացված: Առաջարկում եմ ամրագրել, որ եթե անձն ունի եւ մագիստրոսի, եւ բակալավրի կրթություն, դատավոր դառնալու իրավունքը նրան վերապահվի: Բայց եթե չունի մագիստրատուրա, դրա փոխարեն ունենա իրավաբանի 15 տարվա ստաժ, ինչի դեպքում միայն դատավոր դառնալու իրավունք ունենա: Չեմ կարծում, որ ՍԴ դատավորի հանդեպ դրված պահանջներն ավելի մեղմ պետք է լինեն առաջին ատյանի դատավորի առաջ դրված պահանջներից»:

«Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ մագիստրոսի կրթությունը որքանո՞վ է փոխարինում աշխատանքային ստաժին. «Կարող է լիմոնադի գործարանում իրավաբան է աշխատել՝ մի ոլորտում, որը կարող է չվերաբերել իրավունքի այն ճյուղերին, որոնք դատարանում կքննվեն»: Արթուր Դավթյանը պատասխանեց՝ գործող օրենքով 15-ամյա ստաժն ամրագրված է, եւ եթե անձը լիմոնադի ցեխի իրավաբան է եղել եւ ունի բարձրագույն կրթություն, դա իր համար բավարար է՝ ՍԴ դատավոր դառնալու համար. «Հետեւաբար, ՍԴ դատավոր դառնալու պահանջն ավելի բարձր պետք է լինի, քան առաջին ատյանի դատավորի համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031