Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վե­ցին, սա­կայն ա­վե­լի ուշ, քան կա­րե­լի էր ա­նել. Աննա Կոստանյան. «Ի­րա­տե­ս»

Մարտ 20,2020 12:34

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆ­ՆԱ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԸ։

Չնա­յած հոր­դոր­նե­րին և ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ խն­ջույք­նե­րը տնե­րում, ռես­տո­րան­նե­րում և սր­ճա­րան­նե­րում չեն դա­դա­րում։ Գու­ցե մարդ­կանց այդ­քա՞ն էլ լավ չեն ի­րա­զե­կում:

-Իմ գնա­հատ­մամբ՝ ի­րա­զե­կու­մը լրատ­վու­թյան տա­րած­ման բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով և օ­ղակ­նե­րով ի­րա­կա­նաց­վում է բա­վա­կա­նին օ­պե­րա­տիվ, խն­դի­րը քա­ղա­քա­ցիա­կան ցածր գի­տակ­ցու­թյունն է: Ցա­վոք սր­տի, մեր հա­սա­րա­կու­թյու­նը շարժ­վում է ծանր մա­հա­կի կի­րառ­ման մե­թո­դա­բա­նու­թյամբ, որ­քան խիստ են սահ­մա­նա­փա­կում­նե­րը, այն­քան ա­վե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի ար­տա­կարգ դրու­թյան հայ­տա­րա­րու­մը։ Սրա վառ ա­պա­ցույցն էլ հենց Ձեր մատ­նանշ­ված խն­ջույք­ներն են հան­րա­յին սնն­դի օ­բյեկտ­նե­րում կամ տնե­րում։

ԱԺն նույն­պես շա­րու­նա­կում է աշ­խա­տանք­նե­րը, նիս­տե­րը չեն դա­դա­րե­լու, քա­ռօ­րյան կա, բայց «Իմ քայ­լի» Ձեր ո­րոշ գոր­ծըն­կեր­ներ, օ­րի­նակ, խոր­հուրդ են տա­լիս նս­տել տա­նը: Հի­մա ի՞նչ ա­նել։

-Վերևում ա­սած միտքս վե­րա­բե­րում է նաև Ազ­գա­յին ժո­ղո­վին՝ թե՛ պատ­գա­մա­վոր­նե­րին, թե՛ աշ­խա­տա­կազ­մին: Պա­րե­տա­տան հայ­տա­րա­րած 20 և ա­վե­լի ան­ձանց կող­մից հա­վաք­նե­րի ար­գել­քի տրա­մա­բա­նու­թյու­նը կոր­չում է: Ար­տա­կարգ դրու­թյու­նը, իմ պատ­կե­րաց­մամբ, պետք է էլ ա­վե­լի խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ են­թադ­րեր՝ բա­ցա­ռե­լով վա­րա­կի հա­վա­նա­կան տա­րա­ծու­մը։

Իշ­խա­նու­թյուն­ներն ա­մե­նաս­կզ­բից ա­սում էին` «ո՞ւմ շունն է կո­րո­նա­վի­րու­սը», «պին­ցե­տով կհա­նենք» և այլն: Ան­լու՞րջ էր նրանց վե­րա­բեր­մուն­քը:

-Ա­յո, ան­լուրջ էր, վս­տահ եմ աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող ան­ցու­դար­ձին լավ ծա­նոթ էին, և նմա­նօ­րի­նակ մո­տե­ցումն ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է առն­վազն: «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը, ի դեմս Էդ­մոն Մա­րու­քյա­նի, պար­բե­րա­բար կոչ էր ա­նում հրա­տապ կեր­պով սահ­ման­նե­րը փա­կել, Ի­տա­լիա­յից Երևան ու­ղիղ չվեր­թերն առ­ժա­մա­նակ կա­սեց­նել և ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել։ Ըստ էու­թյան, այս բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վե­ցին, սա­կայն ա­վե­լի ուշ, քան կա­րե­լի էր ա­նել:

Զրույ­ցը՝

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031