Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը՝ Վահագն Հարությունյանի գործի մասին․ «Ժողովուրդ»

Մարտ 20,2020 12:11

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը նշեց. «Այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որեւէ ապացույցներից եւ հիմնավորվածությունից, դա ներքին լսարանի եւ Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները եւ այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին եւ ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է»:

Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031