Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակներում առավել հստակ են երևում առկա խնդիրները. «Փաստ»

Մարտ 20,2020 11:47

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից՝ մասնավորապես մոբայլ բանկինգից։

Երևանում և Հայաստանի որոշ քաղաքներում ձեռնտու է վճարումներ կատարել բանկային քարտով, քանի որ այլևս կարիք չկա կանխիկ գումար վերցնելու, սակայն բանկային քարտով հնարավոր չէ վճարումներ կատարել Հայաստանի փոքր բնակավայրերում, քանի որ առևտրի կենտրոնները և ծառայություններ մատուցող ընկերությունները հագեցված չեն բանկային քարտով վճարումներ ընդունելու համապատասխան սարքավորումներով։

Բայց այս դեպքում պրոբլեմատիկ է այն, որ ոչ բոլոր քաղաքացիներն են, որ օգտվում են այդ ծառայություններից։ Օրինակ՝ բարձր տարիքի մարդկանց մեծ մասը չի կարողանում օգտվել նորագույն տեխնոլոգիաների վերջին նվաճումներից՝ այդ թվում և մոբայլ բանկինգից։ Հիմա այդ մարդիկ նույնպես կարող են իրենց անտեսված վիճակում զգալ, կամ էլ պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն նրանց համար։

Մյուս կողմից հաշվի առնենք, որ հաճախ են լինում այն դեպքերը, երբ առցանց վճարումներ կատարողները խաբեության զոհ են դառնում, քանի որ չունեն պատշաճ իրազեկվածության մակարդակ և լիովին չեն տիրապետում վճարումներ կատարելու անվտանգության կանոններին

Մեկ այլ խնդիր է այն, որ առցանց և անկանխիկ վճարումների դեպքում քաղաքացիների ֆինանսական տեղաշարժը լիովին վերահսկելի է դառնում, ինչի շուրջ մարդիկ ևս անհանգստություն ունեն։

Նշվածը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակներում առավել հստակ են երևում առկա խնդիրները: Ուստի հենց այս օրերին է նաև պետք գույքագրել դրանք՝ հետագայում կարգավորելու համար:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031