Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց․ սպասում են ՍԴ որոշմանը. «Ժողովուրդ»

Մարտ 20,2020 10:48
haytararutyun

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ, ի վերջո, որոշեց հետաձգել պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը: Կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Իհարկե, երկարաձգման պատճառ կարող է լինել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, սակայն նկատենք, որ պաշտոնյաները պետք է հայտարարագիր ներկայացնեին էլեկտրոնային տարբերակով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված: Բանն այն է, որ մարտի 4-ին Սահմանադրական դատարանը քննության էր ընդունել «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Արդյունքում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սպասում է ՍԴ որոշմանը, որպեսզի հասկանա՝ պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագրման փոփոխություններ անի, թե ոչ: Ասել է թե՝ կախված են ՍԴ որոշումից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031