Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու Superstar S1100A համակարգ Չինաստանից. Ավետիք Չալաբյան

Մարտ 20,2020 10:26

Երկու օր առաջ ես գրել էի այն մասին, որ մենք աշխատում ենք՝ առաջիկայում ստեղծելու առանձին հիմնադրամ, որում կհավաքագրենք մասնավոր միջոցներ, մեր վարակված քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով։ Մի շարք քննարկումների արդյունքում, մենք նախաձեռնող խմբով որոշում ընդունեցինք իրականացնել դա «ԱրԱր» հիմնադրամի բազայի վրա։

«ԱրԱր» հիմնադրամը ստեղծվել է 2013 թ․ դեկտեմբերին՝ մեր զինված ուժերին աջակցելու նպատակով։ 2016 թ․ մարտական գործողություններից անմիջապես հետո, «ԱրԱր» հիմնադրամը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, արդեն իրականացրել է թվով 7 ռեանիմացիոն մոբիլ համալիրների կահավորում, որոնք տրամադրվել են սահմանամերձ շրջանների մեր հոսպիտալներին՝ մեր վիրավոր զինծառայողների և քաղաքացիների անվտանգ էվակուացիան կազմակերպելու նպատակով։ Այսօր, երբ մենք բախվել ենք նոր, աննախադեպ մասշտաբների գլոբալ ճգնաժամի, մենք որոշել ենք հիմնադրամի և մեր անձնական միջոցներից գնել կրիտիկական ռեանիմացիոն սարքավորում, որը մենք կտրամադրենք Առողջապահության նախարարության այն հաստատություններին, որոնք իրականացնելու են մեր վարակված համաքաղաքացիների բուժումը։

Որպես առաջին քայլ, նախարարության հետ փոխադարձ համաձայնությամբ, մենք նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու Superstar S1100A համակարգ Չինաստանից, որտեղ այս տիպի սարքավորումը արդեն հաջող թեստավորում է անցել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում։ Այս սարքավորման երկու միավորը միասին արժեն 14 միլիոն դրամ, և այս պահի դրությամբ, այդ գումարի մեծ մասը արդեն հավաքված է։ Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ բոլոր այն ընկերներին, ովքեր տառացիորեն մի քանի ժամում արձագանքեցին, և յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ միջոցներ հատկացրեց այս գործի համար։

Մենք նաև նախատեսում ենք շարունակել դրամահայթայթումը, և ըստ անհրաժեշտության գնել և մեր առողջապահական հաստատություններին տրամադրել լրացուցիչ սարքավորում, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր և պրեպարատներ, և դիմում ենք մեր բոլոր ընկերներին և աջակիցներին՝ ըստ հնարավորության օժանդակելու այս նախաձեռնությանը։

Եթե դուք ցանկություն ունեք անհատապես աջակցել մեզ, կարող եք բանկային փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին`

«ԱՐԱՐ» Քաղաքակրթական հետազոտությունների Հիմնադրամ
Կոնվերս Բանկ ՓԲԸ, SWIFT: COVBAM22
1930050127630100 (AMD)

 

ARAR CIVILIZATIONAL RESEARCH FOUNDATION
CONVERSE BANK CJSC, SWIFT: COVBAM22
1930050127630101 (USD)

Մենք օպերատիվ ռեժիմով ճշտելու ենք հետագա կրիտիկական կարիքները, և հավաքագրված և ծախսված միջոցների մասին պարբերական հաշվետվություններ կներկայացնենք «ԱրԱր» հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, և բոլորիդ քաջ առողջություն եմ ցանկանում։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031