Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում է գտնվելու, եթե նավթի գները շարունակեն ընկնել». Արայիկ Հարությունյան

Մարտ 20,2020 00:19

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը համոզված է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները միասին պետք է քայլեր ձեռնարկեն և միայն ներդաշնակ աշխատանքով կարող են ապացուցել, որ տարանջատված իշխանություններ չեն, ունեն միասնական հայրենիք: Ըստ նրա՝ Արցախը չի կարող գոյատևել առանց Հայաստանի իշխանությունների օգնության:

Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջով՝ «Զրույց ընտրողի հետ» ձևաչափով, անդրադարձավ նոր տեսակի կորոնավիրուսի ազդեցությանը համաշխարհային տնտեսության վրա և խոսեց ստեղծված իրավիճակի լուծման ուղղությունների մասին:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը 2020 թվականին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահի ընտրություններում դրել է իր թեկնածությունը։

«Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը, եթե փորձենք տեսնել լավը, իսկ դա նավթի գների անկումն է: Մեր հակառակորդ Ադրբեջանը, ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում է գտնվելու, եթե նավթի գները շարունակեն ընկնել: Դա կստիպի Ադրբեջանին մտածել՝ արդյոք այս սպառազինության մրցավազքը պե՞տք է իրեն, թե՞ ոչ: Ադրբեջանի տնտեսությունը կախված է  նավթի գնից, որը միայն  իջնում է: Համոզված եմ՝ այս ընթացքը կօգնի նրանց խելքը գլուխը հավաքել և փորձել կոմպրոմիսային խնդիրների լուծման ուղղությամբ բանակցություններ վարել»,- նշեց նախագահի թեկնածուն:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին, նշեց, որ ցանկանում է անել այն  քայլերը, որոնք կարևորել էր Փաշինյանը:

Ըստ նրա՝ ներդրումային բոլոր ծրագրերը խնդիր ունեն և պետք է երկարացնել  վարկերի ժամկետները, մեղմացնել տոկոսները. «Հայաստանի կառավարությունը, նախատեսում է, որ գյուղատնտեսական վարկերը պետք է դառնան զրոյական տոկոսադրույքով, պետական աջակցություն տրամադրեն  նաև տարբեր ծրագրերին, առաջարկում եմ՝ նույնը մենք կատարենք աջակցելով գյուղատնտեսներին»:

Հարությունյանի խոսքով՝ կատարվելու են մեծածավալ շինարարություններ, որպիսի մեղմվի տնտեսական այս իրավիճակը. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսությանը, բնակարանաշինությանը, ենթակառուցվածքներին, հիմնականում՝ ճանապարհներին, ջրամբարներին, ոռոգման համակարգին»:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031