Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հեռավար կրթության վերաբերյալ։
«Հեռավարի վերաբերյալ կատակները շատ լավն են։
– Տնայինդ տեսնեմ։
– Տիկին Պետրոսյան, տետրս դպրոցում եմ մոռացել։
Կարդացեք նաև
– Գլուխդ դպրոցում մոռանայիր»։
Նախարարն առաջարկել է ֆեյսբուքյան օգտատերերին իր հրապարակման մեկնաբանություններում կիսվել հեռավար կրթության վերաբերյալ կատակներով։ Հրապարակումը լայն արձագանք է ստացել, և օգտատերերը մեկնաբանությունում ներկայացրել են այլ կատակներ։ Ներկայացնում ենք դրանցից որոշները։
***
Երգի ժամ, կարանտինային օնլայն դասերից.
– Երգիր, Անահիտ։
– Չեմ կարող, ընկեր Սիմոնյան, տատիս քնած ա։
***
Տիկին Սամվելյանը 45 րոպե դինոզավրի հետ դաս անելուց հետո այդպես էլ չհասկացավ, որ տան ինտերնետը անջատվել էր։
***
Դասախոս։ Վերջ, անջատիր։
Ես։ Չէ, դու անջատիր։
Դասախոս։ Վա՜յ, անջատիր, ես ձևերը չգիտեմ։
***
Նստեք, մեսենջերի զանգը միայն ուսուցչի համար է։
***
– Ընկեր Վարդանյան, կմկմալով չեմ պատմել. կապն էր կտրտում։
***
Թիվ 8-րդ դպրոցում պահանջվում է օնլայն հավաքարար։ Համակարգչային գիտելիքները պարտադիր են, մանավանդ, առաջին ամսին։
***
Ինձ սև ցուցակից հանեք, դասս սովորել եմ։
Կային նաև իրական դեպքեր
***
Առցանց դասի ժամանակ 4-րդ կուրսի ուսանողներից մեկի պապիկը ջղայնանում է ուսանող թոռան վրա, բացականչելով՝ արա՜, սաղ օրը հեռախոսիդ մեջ ես, մի կողմ տար այդ հեռախոսդ, տան գործերով զբաղվի։
***
Գեղարվեստի ակադեմիայի հեռավար դասից։
Ասում եմ՝ Անահիտ, սա (էսքիզը) պետք է թղթի վրա նկարեիր։ Ի՞նչի չես արել։
– Պարոն Դեմիրճյան, ես գյուղում եմ, էստեղ թուղթ չկա։
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ