ԵԱՏՄ երկրների միջեւ դեղերի եւ առաջին անհրաժեշտության բուժպարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքի վերացման արտոնությունների քննարկման եւ դրանց ժամկետների մասին հարցին այսօր կայացած ասուլիսում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ այդ նախաձեռնությունը եղել է Հայաստանի կառավարության կողմից:
«Մանրամասները հիմա չեմ կարող թվարկել, որովհետեւ անվանացանկը հիմա ձեռքիս չէ: Բայց կարող եմ ասել, որ դրանք բժշկական նշանակության գրեթե բոլոր ապրանքները եւ պարագաներն են, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, եւ որոշում է կայացվել, որ դրանք առաջիկայում պետք է ներկրվեն առանց մաքսատուրքերի: Կարծում եմ՝ ժամանակային սահմանափակումներն այնպիսին չեն, որ մեզ խանգարեն առաջիկայում այդ կարեւոր եղանակով նշված դեղամիջոցները եւ պարագաները հասանելի դարձնելու հարցում: Այդ կապակցությամբ առաջիկայում լրացուցիչ տեղեկւթյուններ ձեզ կտրամադրենք»,-ասաց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ