Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարար. «Միջազգային բորսայում պղնձի գների անկումը ազդում է խտանյութ արտահանող մեր կազմակերպությունների վրա»

Մարտ 19,2020 23:03

Հարցին, թե վերջին շրջանում կորոնավիրուսի հետ պայմանավորված միջազգային բորսայում պղնձի գների շարունակական անկում է նկատվում, ո՞րն է պղնձի գների թույլատրելի շեմը ՀՀ-ում պղնձարտադրող ձեռնարկությունների համար, որից ներքեւ արդեն շահութաբերությունը բացակայում է, եւ այս հարցում պետության եւ նրանց մեջ համագործակցություն կա՞, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ոլորտներ կան, որոնք այս նոր տնտեսական պայմաններում առաջին հարվածը վերցրին իրենց վրա. «Մեկը զբոսաշրջությունն է եւ դրան առնչվող ծառայությունները եւ արտահանող որոշ կազմակերպություններն են, այդ թվում՝ պղնձարտահանությունը: Եվ աշխարհում պղնձի գների նվազումը 1 տոննայի դիմաց $4880՝ տարեսկզբի $ 6000-ի համեմատ, անկասկած, ազդում են պղնձի խտանյութ արտահանող կազմակերպությունների վրա: Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով շատ դժվար պայմաններ է ստեղծում կազմակերպություններից յուրաքանչյուրի համար: Եվ կառավարությունում քննարկում են, թե ինչպես կարող են արձագանքել այդ խնդիրներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031