Մոնակոյի արքայազն Ալբերը վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է Euronews-ը, վկայակոչելով թագավորական պալատի տարածած հաղորդագրությունը, 62-ամյա արքայազնը շաբաթվա սկզբին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է:
Տեղեկատվության համաձայն՝ արքայազն Ալբերի առողջական վիճակի հետ կապված անհանգստության առիթ չկա: Նա շարունակում է աշխատել իր առանձնատնից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև