Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը չպետք է շարժվի 2008-ի սցենարով. «կորոնաճգնաժամի» պարագայում այն կարող է չաշխատել». Տիգրան Ջրբաշյան

Մարտ 19,2020 21:50

«Հոդված 3» ակումբի՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակից բխող քննարկման նոր ձևաչափում ֆինանսների նախկին նախարար (2016-2018) Վարդան Արամյանը նշեց, որ  2008-ի և 2020-ի տնտեսական ճգնաժամերի հիմնական նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ բախվում ենք ֆինանսական ու հումքային շուկաներում կտրուկ անկումների:

Նա պարզաբանեց. «Սպասվում են տնտեսական անկումներ կամ աճի տեմպերի թուլացումներ: 2008-ին գործ ունեինք ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Հենց այդ շուկաներից սկիզբ առավ ճգնաժամը՝ տարածվելով տնտեսության այլ ճյուղերի վրա: Այժմ ճգնաժամն առողջապահական է, որն արդեն ունի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներ: Սա էապես փոխում է իրավիճակը: Այս անգամ տարբեր է նաև բացասական ազդեցության ժամանակային լագը: Միջազգային շուկաներում խուճապն ավելի շատ է: Բորսաներում այնպիսի անկում գրանցվեց երկու-երեք ամսում, որ 2008-ին նույն իրավիճակում հայտնվեցին մեկ տարվա ընթացքում»:

Այս կապակցությամբ «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նկատեց՝ երկու ճգնաժամերն էլ անկանխատեսելի էին իրենց բնույթով՝ «սև կարապներ», որոնց ոչ մեկ չի սպասում. «2008-ի գործիքակազմը 2020-ի «կորոնաճգնաժամի» պարագայում կարող է չաշխատել: Մեծ տնտեսություններն արդեն իսկ զրոյացրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ճգնաժամն այս անգամ միայն ֆինանսական համակարգում չէ, այն առողջապահական է և հարվածել է նաև տնտեսության իրական հատվածին»:

Տիգրան Ջրբաշյանի կարծիքով՝ Հայաստանը չպետք է շարժվի 2008-ի սցենարով, երբ պարտք էր վերցվում ու պետական տարբեր ծրագրերով այն ուղղվում է տնտեսություն: Նա մանրամասնեց. «Պետք է կիրառել բազմաշերտ մեխանիզմ եղած ռեսուրսներով տնտեսությանն ու բիզնեսին այս պահից ճիշտ «մեսիջներ» հաղորդելու համար: Գնալ ընդլայնողական քաղաքականության: Ողջունելի է ԿԲ խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույթը 0,25%-ով նվազեցնելու որոշումը: Ավելի համարձակ լինել դրամական մեղմացման քաղաքականության տեսանկյունից, քանի որ կան ռեզերվներ և գրեթե զրոյական գնաճ»:

Ըստ Վարդան Արամյանի՝ պետք է ներկայացնել աջակցության ծրագիր այն մարդկանց համար, որոնք այսօր ստիպված են տանը նստել. «Պետք է մեղմել տնտեսվարողների ռիսկերը հարկաբյուջետային քաղաքականությամբ: Ախտորոշել աջակցության կարիք ունեցող համակարգաստեղծ ոլորտներն ու տրամադրել թիրախային աջակցություն: Ընտրությունը հետևյալն է՝ կամ այսօր աջակցում ես բիզնեսին, կամ վաղը գործազուրկներին»:

Վարդան Արամյանի կարծիքով՝ արտակարգ դրության հայտարարումը կարևոր որոշում էր, ինչը կառավարության գործողություններին ճկունություն է հաղորդում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031