ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ՖԲ էջում ժամեր առաջ հետեւյալ գրառումն էր կատարել. «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։
Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։
Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»։
ԱԺ նախագահի էջում բազմաթիվ «սրտիկների», «լայքերի», «ապրեք»-ների ու «շնորհակալությունների» հետ միասին շատ-շատ են նաեւ մարդկանց տարակուսանքները՝ ի՞նչ է նշանակում «ամենամսյա պարգեւավճար»: «Ինչպե՞ս թե ամենամսյա՝ ես շոկի մեջ եմ…»,- ասում են օգտատերերը: «Դա էլ նոր Հայաստանի իշխանավորների շորթման եղանակն է»,- ցավով նկատում են այլք: Իսկ ուրիշները հեգնում են՝ «Պետք է սահմանադրական դատարանը ցրվի՝ որ նման բաներ չանեն»:
Կարդացեք նաև
Նմանատիպ մեկնաբանություններ կան նաեւ ԱԺ նախագահի գրառումը իրենց էջերում կիսած ԱԺ պատգամավորների էջերում: Բժիշկներ, սպաներ, պետական եւ հանրային այլ ծառայողներ զարմանում եւ վրդովվում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ազգային ժողովի պատգամավորները ամեն ամիս պարգեւավճարներ են ստանում, այն դեպքում, երբ պետական այլ հիմնարկներում լավագույն դեպքում 13-րդ աշխատավարձի տեսքով պարգեւատրումներ են լինում տարին միայն մեկ անգամ:
https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3021387307899713
«Քաղաքակիրթ կաշառակերները» կամ թղթով ամէն ինչ օրինական է։
Ու այս ամէնի «մեղաւորը» Նիկոլ Փաշինեանն է։ Մանկապարտէզ յիշեցնող այս խորհրդարանը աւելորդ, ձեւական ու մակաբոյծ մի կառոյց է։ Ժամանակի ընթացքում պօղոսները թմբիրից դուրս կը գան ու հաշիւ կը պահանջեն Նիկոլ Փաշինեանից։ Այդ պահից սկսուելու է իսկական կինոն։
#ՅեղափոխութիւնՉիԵղել