Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․Պարետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում լուծվել է Պաշտպանի բարձրացրած հարցը

Մարտ 19,2020 20:26
 Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու  իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝  երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։

Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ և նրա հետ շուրջօրյա  համատեղ աշխատանքի արդյունքում արագ
կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության
պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։

Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր նկարագրված օրինակով պետության արագ
արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը։

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
 աշխատակազմի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031