ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նովրուզին ընդառաջ՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, ինչպես և կանխատեսվում էր, անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին:
Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճին:
Վերագրելով սեփական անձին «հայկական քարոզչությանը ջախջախիչ հարված հասցնելու» հնարածին դափնիները՝ նա ակնհայտորեն կենտրոնացած էր ներքին ուղերձների վրա, հաշվի առնելով և համաճարակային մարտահրավերները, և նավթի գների շոկային անկումը, և երկրի ներսում իշխանության տրանզիտը:
Այս համատեքստում ընդգծենք նաև, որ արցախյան հարցը և նրա շուրջ հնարավոր ռազմական ավանտյուրաները մշտապես եղել են Ադրբեջանի իշխանությունների համար ներքին սպառման այն պրոդուկտներից, որի շուրջ արդյունավետ իրականացվում է իշխանության կոնսոլիդացիան:
Կարդացեք նաև
Անգամ կորոնավիրուսային դրության մեջ չմոռանանք երկրի արտաքին անվտանգության մասին»: