Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին։
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ՀՀ տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության նպատակով բացված հատուկ հաշվին»: