ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին:
«ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին:
Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդիրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեակատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները։ Մինչդեռ, այդտեղ են գտնվում նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ և ում անհրաժեշտ է հատուկ սնունդ։ Այդ հարցի լուծումը հնարավոր չէ կազմակերպել հիմնարկի սննդի միջոցով։
Ըստ այդմ, քաղաքացիները խնդրում են, որ այն դեպքում, եթե որևէ կերպ այս պահին հնարավոր չէ լուծել հանձնուքների խնդիրը, միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի հիմնարկների տարածքներում գործող խանութների միջոցով հարցը կարգավորվի։
Կարդացեք նաև
Նախարարին խնդրել եմ հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել վերը նշված առաջարկությունը և, ելնելով ստեղծված բարդ իրավիճակից, ընդունել ու իրականացնել այն։
Այս մասով ևս՝ պատասխան ստանալուն պես այն կտեղադրվի համացանցում»,-նշել է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն