Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ից ՊԵԿ-ը վերահսկելու է առցանց խաղերի ոլորտը

Մարտ 19,2020 18:07

Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողներն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրին՝ «պատգամավորներից մեկը հայտարարեց, որ արտակարգ դրության օրերին ՀՀ-ում ավելացել է առցանց խաղադրույքների քանակը, ի՞նչ ուսումնասիրություն կա»:

«Նման տեղեկատվություն չունեմ այս պահին»,-պատասխանեց Դավիթ Անանյանը:

Նա նաեւ հայտնեց, որ այս տարի առցանց խաղերի ոլորտում օրենքով խորքային փոփոխություններ են կատարվելու, սահմանվելու են չափանիշներ, ինչից հետո ոլորտի արդյունքների հանդեպ վերահսկողություն կլինի: «Ակնկալում ենք, որ 2021թ.-ից կլինի վերահսկողություն, երբ ներկայացվի խաղային ոլորտի շահութահարկի հաշվարկ: Հասցեական եւ նոր տեխնոլոգիաներով հսկողություն ենք իրականացնելու»,-վստահեցրեց Դավիթ Անանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031