Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մեսչյան. «Եթե խանգարիչ հետեւանքներ չլինեն՝ մետրոյի եւ ճոպանուղու աշխատանքները կսկսենք»

Մարտ 19,2020 17:58

Այսօր Երեւանի ավագանու նիստին ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Երեւանի ճոպանուղուն ուղղված աշխատանքները, ներդրողի նախագիծը հաստատվե՞լ է:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ կա մեկ իրական կազմակերպություն՝ «Դոպեր մայերը», որն առաջարկել է 3 ծրագիր, ֆինանսավորման 3 տարբերակ: Մեկ տարբերակը, որը մեր բոլորի կողմից ընդունվել է որպես ամենատրամաբանականը, արդեն ուղարկվել է ֆինանսների նախարարություն, որը վերջերս դրական պատասխան է տվել: Հաջորդ քննարկումը պետք է լինի էկոնոմիկայի նախարարությունում, եւ ես հուսով եմ, որ այս շարժումով, այս դինամիկան շարունակվի՝ մոտ ժամանակներս բավականին հաջողություն կունենանք»:

Ապա Մեսչյանն անդրադառնալով գնումների գործընթացին, նկատեց՝ ծրագրեր կամ գնումներ կան, որ պետք է մի քիչ խորամանկ մոտենալ. «Եթե այսօր մենք կարողանայինք ուղիղ պայմանագիր կապել ասենք՝ «Դոպեր մայերի» հետ, ու սկսի շինարարությունը, ես համոզված եմ, որ կլիներ այսպիսի խոսակցություն՝ իսկ ինչո՞ւ է «Դոպեր մայերը» անում, ինչո՞ւ չդրվեց մրցույթի: Այդպիսի մեծ ծրագրեր, ինչպիսին մետրոն է, ճոպանուղին, երբ դրվում է մրցույթի, դա կարող է տեւի մեկ տարի եւ ավելի, որովհետեւ դրանք ամենաբարդ ծրագրերն են: Հիմա ես հուսով եմ, որ այն տարբերակը, որով մենք շարժվում ենք, խոսքը մետրոյի եւ ճոպանուղու մասին է, եթե խանգարիչ որեւէ հետեւանքներ չլինեն, կարծում եմ 2-ն էլ այս տարի շատ հաջողված, բավականին տեսողական որոշակի բան կստանանք: Նույնը մետրոյի վերաբերյալ՝ այսօր կա կազմակերպություն, որը պատրաստ է շինարարություն կատարել, բա կա խնդիր: Եթե այսօր քաղաքապետարանը վերջնական պատասխան տա այն ընկերությանը, որը պատրաստ է կամուրջի եւ մետրոյի շինարարությանը, անմիջապես հարց կտան՝ ինչո՞ւ մրցույթով չեք անում: Եթե դնենք՝ 1-1,5 տարի կտեւի: Վարչապետի մոտ եղել է այս թեմայով դիսպետչերական, ստացա պատասխան՝ ունենք 1-1,5 տարի ժամանակ: Այնպես որ, այս հարցը պետք է նայել: Ուրախալի լուրն այն է, որ մեքենան տեղից շարժվել է, ես կարծում եմ, որ այս տարի գոնե կամուրջի շինարարությունը կսկսենք: Նույնը ճոպանուղին, եթե մրցութային այս խոսակցությունները չսկսվեն՝ «Դոպեր մայերը» կարող է շատ արագ ծրագիրն իրականացնի»:

Ապա Մեսչյանը դիմեց ավագանու անդամներին. «Տղերք, 1,5 տարի է այստեղ եմ աշխատում, մի հարց տամ ձեզ՝ այնպիսի տպավորություն է՝ մենք այստեղ ամբաստանյալներս նստած, ստանում ենք այսպիսի… թե ինչու չեք արել եւ այլն: Ծրագրեր կան, որ մենք բոլորս ենք մեղավոր, եթե մետրոյի կամ ճոպանուղու ծրագրերն ուշանան, միայն Մեսչյանին եւ քաղաքապետին, խնդրում եմ, առանձնապես «պրետենզիա» մի ունեցեք, որովհետեւ դուք Երեւանի ավագանին եք, մենք միասին մի թիմ ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031