Լրագրողներից մեկը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց՝ անձամբ ինքը գումար փոխանցե՞լ է ֆինանսների նախարարության բացած գանձապետական հաշվին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով;
«Անձամբ ես չեմ փոխանցել, ճիշտն ասած, չէի մտածել, դրան հերթը չէր հասել: Եթե անհրաժեշտ է, կփորձեմ»,-ասաց Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ ի թիվս այլոց, այդ հաշվին գումար են փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ