Լրահոս
Օրվա լրահոսը

«2 օրից բիզնեսին կօգնենք ծրագրերով, որոնք չեն ենթադրում հարկային արտոնություն». ՊԵԿ նախագահ

Մարտ 19,2020 17:32

«Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ ձեռնպահ ենք մնում տնտեսվարողներին հարկային արտոնություններ եւ հարկային արձակուրդ տրամադրելու տեսքով աջակցություն ցուցաբերելուց: Դա վերաբերում է նաեւ ՓՄՁ-ներին: Որոշեցինք, որ կառավարությունը կտա հասցեական օժանդակություններ, շատ դեպքերում՝ բանկային համակարգի ներդրմամբ, որոշ դեպքերում՝ ուղղակի»,-կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե պետությունն ինչ միջոցներով է այս շրջանում օժանդակելու տնտեսվարողներին՝ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Մոտ երկու օրից կկարողանանք օժանդակության հստակ ձեւն առաջարկել տնտեսվարողներին: Որքան շուտ, այնքան լավ: ՓՄՁ-ների համար եւս կլինեն օժանդակության ծրագրեր, որոնք նույնպես չեն ենթադրում հարկային արձակուրդներ եւ արտոնություններ»,-նշեց Դավիթ Անանյանը:

Լրագրողները հետաքրրքվեցին՝ «հնարավո՞ր է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հարկային եկամուտների թերակատարում լինի»:

Անանյանը պատասխանեց. «Ինչպես վարչապետն է նշել, երեկվա աշխարհը գոյություն չունի: Համաշխարհային տնտեսությունում վերափոխումներ են լինելու, ուստի ՀՀ-ում եւս հարկային եկամուտների թերակատարում ունենալու ենք: Որքա՞ն, չեմ կարող ասել: Ամեն ինչ անում ենք, որ հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031