Իտալիայի ֆուտբոլային աստղերը կխաղան ՖԻՖԱ-2020 Կարանտինի լիգայում: Մրցաշարը կրում է Կարանտինի լիգա անունը եւ անցկացվելու է կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակահատվածում: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դրան մասնակցելու են Իտալիայի այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չիրո Իմմոբիլեն, Անդրեա Պիրլոն, Ֆաբիո Կաննավարոն, Մարկո Մատերացցին, Մարիո Բոլոտելլին, Չիրո Ֆերրերան, Մոյզե Քինը, Ջանլուիջի Դոննարումման եւ ուրիշներ:
Եվրոպայի ֆուտբոլային առաջնությունները կասեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ ՈՒԵՖԱ-ն ստիպված էր Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարը հետաձգել 2021 թվականի ամառ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ