Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կյանքից անժամանակ հեռացավ չորսուկեսամյա փոքրիկ Անգելինան

Մարտ 19,2020 16:01

Խորը վշտով տեղեկացնում ենք , որ այսօր 19.03.2020 «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կյանքից անժամանակ հեռացավ չորսուկեսամյա փոքրիկ Անգելինան:

Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում՝ կծկողականության կորստով:

04.03.2020 Երեխան ունեցավ սրտի կանգ, տևական վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվեց երեխային ողջ պահել, միացնելով արտամարմնային թաղանթային օքսիգենացիա, որն իրենից ներկայացնում է սիրտ և թոքեր ամբողջովին փոխարինող ժամանակավոր սարք (ECMO): Պետք է նշել, որ երեխան ECMO-ն միացնելուց ժամեր անց արթնացավ ռեանիմացիացիոն բաժանմունքում:

Հարկ է նշել, որ Անգելինան բացի ձախ փորոքի վատ կծկողականությունից ուներ նաև տուժած աջ փորոք և վնասված թոքեր, որոնք ի վիճակի չէին իրենց ֆունկցիան իրականացնելու:

ECMO- ն որպես հիվանդի կյանքը պահպանող սարք ժամանակավոր բնույթ է կրում և ժամանակի հետ սարքին հարակից խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք վտանգում են հիվանդի կյանքը և որքան երկար է գործում սարքը,այնքան նշված խնդիրների հավանականությունը շատանում է:

ECMO-ն տեղադրելուց հետո ընտանիքի, ընտանիքի ընկերների, Առողջապահության Նախարարության և հասարակության արագ համախմբման արդյունքում մեր երկիր առաջին անգամ բերվեց արհեստական ձախ փորոք կոչվող սարքը (LVAD), որը փոխարինում է սրտի ձախ կեսի ֆունկցիան և ավելի երկարատև կիրառություն ունի, իսկ Անգելինայի դեպքում դա միակ հույս-կամուրջն էր դեպի սրտի փոխպատվաստում: Սակայն մեծ մտահոգություն կար, որ չնայած այս սաըքի առկայությանը, միևնույն է սրտի աջ բաժինը և թոքերը կշարունակեն մնալ ECMՕ-ի հույսին և չվերականգնվելու դեպքում, ժամանակի ընթացքում ի հայտ կգա կյանքի հետ անհամատեղելի իրադրություն: Այնուամենայնիվ տեղի և արտերկրի մասնագետների հետ տևական քննարկումներից հետո, ընտանիքի հետ որոշվեց միակ հույսը գործածել, տեղադրել ձախ փորոք փոխարինող սարքը և հույս ունենալ, որ աջ փորոքը և թոքերը թույլ կտան անջատել ECMՕ-ն, քանի դեռ սարքի հետ կապված վտանգավոր խնդիրները ի հայտ չեն եկել:

Այսպիսով ECMO-ի միացման արդեն երրորդ օրը ECMՕ –ն վերադասավորվեց (արդեն փոխարինեց միայն աջ փորոքին և թոքերին) և զուգահեռ միացվեց արհեստական ձախ փորոքը (LVAD), որն իր առջև դրված խնդիրները լուծեց փոխարինելով ձախ փորոքը: Սրտի աջ բաժինը և թոքերը շարունակեցին մնալ ECMO-ի սարքի հույսին:

Ընդհանուր առմամբ ECMO-ն աշխատեց 15 օր, սրտի աջ փորոքը և թոքերը այս ընթացքում ընդհանրապես չվերականգնվեցին և թույլ չտվեցին ECMO- սարքից շուտափույթ անջատվել: Ցավոք այդ օրերի ընթացքում չնայած LVAD-ի նորմալ գործունեությանը, ի հայտ եկան տարբեր օրգանների անդառնալի կորուստներ, որոնք վերջիվերջո Անգելինայի կյանքի հետ անհամատեղելի դարձան և 19.03.2020-ին, առավոտյան ժ.10:30 գրանցվեց երեխայի կենսաբանական մահը:

Կիսելով անդառնալի կորստի ցավն ու դառնությունը, խորին ցավակցություն ենք հայտնում փոքրիկ հրեշտակի ծնողներին: Համբերություն ձեզ այս դժվարին պահին:

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«Առավոտի» կողմից. Հիշեցնենք, որ երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ վիրահատությունը կատարելու նպատակով՝ 2 օրում հավաքվել էր մոտ 70 հազար դոլար, եւ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ մնացյալ 30 հազար դոլարը կտրամադրվի պետական բյուջեից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031