Կորոնավիրուսի համավարակի պատճառով թենիսի միջազգային մրցաշարերը մարտ ամսվանից սկսած տարբեր ժամկետներով հետաձգվել են: Մասնավորապես, ATP-ն եւ WTA-ն որոշում են կայացրել մրցաշարերը դադարեցնել մինչեւ հունիս ամիս:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ջուդիչելլին հայտարարել է «Ռոլան Գարոսը» մինչեւ աշուն հետաձգելու մասին եւ նշել դրա հավանական նոր ժամկետները՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը:
Մի փոքր այլ է «Ուիմբլդոնյան» մրցաշարի (հունիսի 29-հուլիսի 12) կազմակերպիչների դիրքորոշումը, որոնք դեռ ժամկետների փոփոխության հարց չեն քննարկել: Նրանց խոսքով, եթե այլ մարզաձեւերում, օրինակ, ֆուտբոլում, ավտոարշավներում, կազմակերպիչները համաձայն են, որ մրցումն ընթանա դատարկ տրիբունաների պայմաններում, իրենք նման որոշման պատրաստ չեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ