Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանն առաջարկել է ժամանակավորապես կալանքից հանել ԴԱՀԿ-ի կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 դրամ միջոցները

Մարտ 19,2020 14:55

«Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ.

Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Համաճարակն ու արտակարգ դրության սահմանափակումներն անդրադարձել են բնակչության լայն շերտերի ֆինանսական դրության վրա, և ակնհայտ է, որ մինչև արտակարգ դրության ավարտը նրանց վիճակը դեռ ավելի է բարդանալու։

Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։

Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կատարածենք սոց. ցանցով»,-նշել է Մարուքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031