Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից սփռվող կադրերը ցույց են տալիս, որ կա կազմակերպված խումբ, որն ամեն կերպ փորձում է խաթարել բնականոն նախընտրական արշավը. Մարինե Սուքիասյան

Մարտ 19,2020 14:36

Մինչ հանրության ուշադրությունը համաճարակն է, Արցախում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, հաջողելու դեպքում, դառնալու են հայ ժողովրդի «Ուհանը»՝ էպիկենտրոնը նոր ու վտանգավոր պրոբլեմի։

Մի քանի օր է՝ Արցախից սփռվող կադրերը ցույց են տալիս, որ կա կազմակերպված խումբ, որն ամեն կերպ փորձում է ապակայունացնել վիճակը, խաթարել բնականոն նախընտրական արշավը։ Այդ խումբը սակավաթիվ է, բայց՝ ագրեսիվ, ցուցադրաբար հրահրում է ընդհարումներ։ Դժվար է հավատալ, որ դա կարող է արվել Երևանից։ Հայաստանյան իշխանություններն այսօր չունեն որևէ մոտիվացիա, որևէ շահ՝ լարվածության նոր օջախ ստանալու։ Հատկապես, որ Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածուն ունի այս պահի ամենաբարձր վարկանիշը։

Ամենայն հավանականությամբ՝ դա անում է մրցավազքը տանուլ տված թեկնածուներից մեկի շտաբը։ Բոլոր հարցումները վկայում են, որ երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը և Վ. Բալասանյանը, մյուսներից շատ առաջ են, ու պայքարը նրանց միջև է ընթանալու, և երկրորդ փուլի լինել-չլինելը նույնպես նրանց միջև ընթացող պայքարի արդյունքներից է կախված։ Այս պարագայում ավելի տրամաբանական է թվում, որ իրավիճակն արհեստականորեն լարելու ավանտյուրան կարող է ձեռնտու լինել միայն ընտրություններն արդեն նախապես պարտված թեկնածուներից մեկին։

Ընդհանուր առմամբ Արցախում ընթանում էր բացառիկ կոռեկտ և ծրագրային պայքար։ Թեկնածուներից ոչ ոք չէր անցնում անթույլատրելիի սահմանը՝ շատ լավ հասկանալով, որ մի քանի կիլոմետր այն կողմ այլ սահման է՝ զինված թշնամու սահմանը, որը սպասում է Արցախի սխալին, տվյալ դեպքում՝ անկայունացմանն ու ներքին պառակտմանը։

Արցախն այստեղ ոչ մի շահ չունի, Հայաստանը՝ նույնպես, իսկ ահա Ադրբեջանի շահը հստակ է։ Ո՞վ է Արցախում խաղում Ադրբեջանի շահի օգտին։ Այս հարցի պատասխանը պետք է շատ արագ տրվի։ Հայաստանից նույնպես պետք է գնան մեսիջներ, որ ապակայունացման ցանկացած փորձ անթույլատրելի է։ Հայաստանը լռելու իրավունք չունի, և խոսքը միայն իշխանություններին չի վերաբերում։ Արցախցին պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանում չափազանց վատ են վերաբերվում Արցախում ներքին թշնամանքի և ներքին պառակտման փորձերին։ Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրություններ, և ժողովուրդը խաղաղ, ազատ և արդար ընտրություններում կընտրի իր նախագահին, իր խորհրդարանը։

Այն, ինչ այսօր փորձում է անել մի խումբ, մեջքին հավանորեն ունենալով արդեն իսկ պարտված ավանտյուրիստների, դա ընտրություն է հոգուտ Ադրբեջանի։ Արցախցին պետք է  հստակ հասկանա, որ իրավապահների կոշտ միջամտությունը նաև կամ ավելի շատ ընդդեմ ադրբեջանական հաղթաթղթի է։

Բոլորը հասկանում են, որ հետվիրուսային աշխարհը զարգացումների նոր էջ է բացելու։ Բոլորը պատրաստվում են նոր աշխարհին՝ իրենց երկրների և ժողովուրդների համար նոր հեռանկարներ բացելու համար։ Հայաստանն ու Արցախը նույնպես պետք է լինեն այդ տրամաբանության մեջ։ Դրա նախապայմանը լեգիտիմ իշխանությունն է, գրագետ, աշխատելու ունակ իշխանությունը։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այս հոդվածում կան մի քանի վիճահարույց կետեր․
    – Ասում եք՝ ՀՀ իշխանությունների նախընտրած թեկնածու։ Ես հասկանում եմ՝ դրածո։
    – Ասում եք՝ ընտրություն հօգուտ Ադրբեջանի։ Ես հասկանում եմ՝ Ադրբեջանը ունի ևս իր նախընտրած թեկնածուն ԼՂՀ նախագահական ընտրություններում։
    – Ասում եք՝ Հայաստանը լռելու իրավունք չունի։ Ես հասկանում եմ՝ ՀՀ պիտի միջամտի ԼՂՀ ներքին հարցերին։
    Դուք հասկանու՞մ եք, որ կատաստրոֆիկ հոդված եք գրել։ Եվ եթե ուզում եք, որ ընթերցողը ձեր ասածները ճիշտ հասկանա, գրելուց հետո նորից վերլուծեք շարադրվածն ու նրա տողատակերը։

    – Ասում եք՝ ՀՀ իշխանություններն այսօր չունեն շահ/մոտիվացիա լարվածության ՆՈՐ օջախ ստանալու։ Ես հասկանում եմ՝ եթե ՀՀ իշխանություններին պետք լինի, նրանք ՆՈՐ լարվածության օջախ ԼՂՀ-ում կարող են ստեղծել
    – Ասում եք՝ Ադրբեջանի շահը հստակ է։ Ես հասկանում եմ՝ ԼՂՀ հատուկ ծառայություններին և իշխանություններին դուք մեղադրում եք նրանում, որ Ադրբեջանն իրացնի իր շահերը ԼՂՀ-ում
    – Ասում եք՝ Արցախում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց վտանգավորությամբ կարող են դառնալ հայ ժողովրդի «Ուհանը»։ Ես հասկանում եմ՝ Արցախը շուրջբոլոր սփռում է վտանգ ու անկայունություն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031