Հանրապետության տարածքում՝
Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Մարտի 19-ի ցերեկը և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.5°C (2001 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.0°C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.8°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն