Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասաց, թե քանի օրվա պաշար ունենք

Մարտ 19,2020 13:48

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Իրանի իրենց գործընկերների հետ քննարկում են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ։ Նրա խոսքով` կորոնավիրուսից հետո կա կյանք, կորոնավիրուսի ընթացքում նույնպես լինելու է կյանք եւ զգուշավոր, կանոնները պահպանելով կյանքը շարունակվելու է: Պարոն Ավինյանը նշեց՝ Իրանի գործընկերները խորհուրդ են տվել ներդնել կանխարգելիչ շատ լավ գործիք․ մասնավորապես՝ կստեղծվի հեռախոսային հավելված, որը թույլ կտա մարդկանց իրենց տեղը նշելով՝ ստանալ ինֆորմացիա, թե ինչ ազդեցություն կարող է տեղանքն ունենալ իր առողջական վիճակի վրա եւ հասկանալ, թե ունի՞ արդյոք խնդիր ու ինչ պետք է անի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պարենի խնդիր չունենք: Վարչապետի տվյալներով, երկու օր առաջվա դրությամբ, շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: Նա ասաց,  որ մարտի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ: Ասաց նաեւ, որ վառելիքի խնդիր նույնպես չունենք:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երեկ անգամ առեւտրի ծավալների անկում է գրանցվել, քանի որ մարդիկ նախապես շատ մեծ քանակությամբ գնումներ են արել: Ըստ Փաշինյանի, հնարավոր է լինի որոշ ապրանքների պակաս, սակայն դա կլինի կարճաժամկետ. «Նման դեպքեր միշտ են լինում, թեեւ այդպիսի դեպքեր այս պահին չկան: Ալկոգելի եւ դիմակների խնդիր կա»:

Սրան ի պատասխան՝  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը նշեց, որ ալկոգելի արտադրության ծավալն ավելացել է եւ այն սկսել է արտադրել արդեն հինգ տնտեսվարող։ Գեղամ Գեւորգյանը նաեւ ասաց, որ դիմակների մեծ խմբաքանակ այսօր պետք է մտնի Հայաստան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031