Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է Մոսկվայում կորոնավիրուսային իրավիճակի մոնիտորինգի և վերահսկման օպերատիվ շտաբը, մայրաքաղաքում կորոնավիրուսից մահացել է 79-ամյա կին:
Տեղեկության համաձայն՝ հիվանդը հոսպիտալացվել էր մարտի 13-ին, որից հետո հարազատների ցանկությամբ տեղափոխվել է բուժման մասնավոր բժշկական հաստատություն: Այն բանից հետո, երբ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են №2 ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ մեկուսացվել է:
Կնոջ մոտ ախտորոշվել է թոքաբորբ, բացի այդ նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ, այդ թվում՝ երկրորդ տեսակի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն:
Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում մարտի 18-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 147 դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ