Լրահոս
Օրվա լրահոսը

6․5 միլիարդ դոլար՝ զարգացող անդամ երկրներին. Ասիական զարգացման բանկի նախաձեռնությունը՝ պանդեմիայով պայմանավորված

Մարտ 19,2020 13:40

Ասիական զարգացման բանկը  (ԱԶԲ) հայտարարել է 6․5 միլիարդ դոլար գումարով փաթեթի մասին, ինչի նպատակն է հոգալ զարգացող անդամ երկրների (ԶԱԵ-ներ) հրատապ կարիքները նոր  կորոնավիրուսի (COVID-19) պանդեմիային արձագանքելու գործընթացում։

«Այս պանդեմիան դարձել է մեծ համաշխարհային ճգնաժամ։ Այն պահանջում է հուժկու գործողություն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում» – ասաց ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան․ «Մեր զարգացող անդամ երկրների հետ միասին մենք ձևակերպում ենք վճռական գործողությունների շարք՝ այս պանդեմիայի դեմ պայքարելու, ողջ տարածաշրջանում աղքատ, խոցելի բնակչությանը և բնակչության ավելի լայն շրջանակներին պաշտպանելու, և հնարավորինս արագընթաց տեմպերով տնտեսությունների վերականգնումն ապահովելու նպատակով։ Մեր անդամ երկրների և գործընկեր հաստատությունների հետ սերտ երկխոսության հիման վրա մենք տեղաբաշխում ենք 6․5 միլիարդ դոլարի չափով հակաճգնաժամային միջոցառումների այս փաթեթը՝ անդամ երկրների հրատապ կարիքները բավարարելու նպատակով»։

Պրն Ասակավան շեշտեց, որ «ԱԶԲ-ն պատրաստ է հընթացս տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն և տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվություն՝ իրավիճակով պահանջվող բոլոր դեպքերում՝ ի լրումն 6․5 միլիարդ դոլարի փաթեթի»։

Նախնական փաթեթը ներառում է մոտավորապես 3․6 միլիարդ դոլար պետական երաշխիքներով գործառնություններում՝ նախատեսված պանդեմիայի առողջապահական և տնտեսական հետևանքների մասով բազմաթիվ արձագանքների համար, և 1.6 միլիարդ դոլար առանց պետական երաշխիքի գործառնություններում՝ նախատեսված միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, տեղական և տարածաշրջանային առևտրի, ինչպես նաև անմիջական ազդեցության ենթարկված ընկերությունների համար։ ԱԶԲ-ն կհամախմբի նաև 1 միլիարդ դոլարի չափով գումար կոնցեսիոն միջոցներում՝ ընթացիկ ծրագրերից կատարվող վերաբաշխումների և չնախատեսված իրավիճակների դեպքում հնարավոր կարիքները գնահատելու միջոցով։ ԱԶԲ-ն կտրամադրի 40 միլիոն դոլար տեխնիկական աջակցության և  արագ դրամաշնորհների համար։

Աջակցության փաթեթը ԶԱԵ-ներին հնարավորինս արագ և ճկուն եղանակով տրամադրելու նպատակով ԱԶԲ-ն կփորձի համապատասխանեցնել իր ֆինանսական գործիքները և աշխատանքային գործընթացները։ Հաստատվելով ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից՝ այն կներառի ֆինանսական խիստ սահմանափակումներին առերեսված տնտեսությունների համար արտակարգ բյուջետային աջակցության, քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռացիոնալացված ընթացակարգերի և ճկուն ու արագ գործընթացներով համընդհանուր գնումների արագ հասանելիություն։

Պանդեմիան պահանջում է համակարգված արձագանքում և ուժեղ համագործակցություն երկրների և կազմակերպությունների միջև։  ԱԶԲ-ն կշարունակի ուժեղացնել իր սերտ համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, տարածաշրջանային զարգացման բանկերի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և հիմնական երկկողմ ֆինանսավորող գործակալությունների, այդ թվում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների, և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ՝ իր կողմից COVID-19-ին արձագանքման արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով։

2020 թ․ փետրվարի 7-ին, իր կողմից COVID-19-ին առաջին արձագանքումից ի վեր ԱԶԲ-ն տրամադրել է ավելի քան  225 միլիոն դոլար՝ ԶԱԵ-ներում կառավարությունների և բիզնեսների  հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Մինչ օրս COVID-19-ին ԱԶԲ-ի արձագանքը ներառում է․

  • 2020 թ․ փետրվարի 7․2 միլիոն դոլարի դրամաշնորհ Չինաստանի ժողովրդական հանրապետությունում (ՉԺՀ) և Մեծ Մեքոնգի ենթաշրջանում վարակիչ հիվանդության կանխարգելումը, հայտնաբերումը և արձագանքումը բարելավելու նպատակով։
  • 2020 թ․ փետրվարի 25․ 130 միլիոն ՉՅ (18.6 մլն․ դոլար) մասնավոր հատվածին տրամադրվող վարկ Յուհանի՝  ՉԺՀ-ում հիմնված դեղագործական դիստրիբյուտորին կենսական նշանակության դեղերի և անձնական պաշտպանիչ սարքավորումների շարունակական մատակարարումը հնարավոր դարձնելու նպատակով։
  • 2020 թ․ փետրվարի 26․ Դրամաշնորհային երկրորդ պատուհանը ստեղծվել է նախնական 2 միլիոն դոլարի հատկացումով, ինչի նպատակն էր օգնել ԶԱԵ-ներին զսպել COVID-19-ը և բարելավել դիմակայունությունը։ Համախմբվում է լրացուցիչ ֆինանսավորում այս դրամաշնորհային պատուհանի համար։
  • 2020 թ․ մարտի 12․ 200 HYPERLINK “https://www.adb.org/news/adb-provide-200-million-support-strained-supply-chains-fight-against-covid-19″միլիոն դոլար տրամադրվեցԱԶԲ-ի Մատակարարումների շղթայի ֆինանսավորման ծրագրի միջոցով, որը նախատեսված է COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղեր և այլ պարագաներ արտադրող ու բաշխող ընկերությունների համար։ Իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ԱԶԲ-ն կարող է նման ընկերություններին տրամադրել զգալի շրջանառու կապիտալ։
  • 2020 թ․ մարտի 13․ 3 միլիոն դոլարի դրամաշնորհ  COVID-19-ին Ֆիլիպինների կառավարության արձագանքմանն աջակցելու նպատակով, ներառյալ՝ արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ բժշկական պարագաների գնումը և արդյունավետ առողջապահական ծառայությունների մատուցումը։
  • 2020 թ․ մարտի 13․600,000 դոլարի չափով դրամաշնորհ Առողջապահության համակարգի բարելավման ծրագրից՝ Շրի Լանկայում կանխարգելման և արձագանքման աշխատանքները, այդ թվում՝ հիվանդությունների վերահսկողությունը և բժշկական պարագաների ու սարքավորումների տրամադրումը ֆինանսավորելու նպատակով։
    2020 թ․ մարտի13-ին 100,000 դոլար վերաբաշխվել է Տաջիկստանի Մոր և մանկան առողջության համալիր խնամքի ծրագրից՝ COVID-19-ի կանխարգելումը և մեղմումը, բժշկական պարագաները և սարքավորումները ֆինանսավորելու նպատակով։
  • 2020 թ․ մարտի 18․4 միլիոն դոլար է  վերաբաշխվել Մոնղոլիայի  Առողջապահության ոլորտի զարգացման հինգերորդ ծրագրից՝ սուր շնչառական հիվանդությունների վաղ հայտնաբերման, հրատապ բուժման և կառավարման համար կենսական նշանակության բժշկական սարքավորումներ գնելու նպատակով։ ԱԶԲ-ն նաև հաստատել է 225,000 դոլարի չափով փոքրամասշտաբ տեխնիկական աջակցություն՝ վարակի կանխարգելման և վերահսկման հարցում Մոնղոլիայի ազգային կարողությունը հզորացնելու նպատակով։

Վերը ներկայացված միջոցառումներն ապահովող ֆինանսական գործիքները մատչելի են ԱԶԲ-ի բոլոր ԶԱԵ-ների համար։

ԱԶԲ-ի նախնական տնտեսական վերլուծությունը և հարակից տվյալների ֆայլերը հրապարակվել են 2020 թ․ մարտի 6-ին «COVID-19-ի բռնկման տնտեսական ազդեցությունը զարգացող Ասիայում» խորագրով հրապարակման մեջ։ Այնտեղ ներկայացվել են զարգացող Ասիայի, և տարածաշրջանի առանձին տնտեսությունների և ոլորտների վրա  բազմաթիվ խողովակներով ազդեցության գնահատումները, ներառյալ՝ ներքին պահանջարկի կտրուկ նվազումները, զբոսաշրջության և գործուղումների, առևտրի և արտադրական կապերի  ավելի ցածր մակարդակը, մատակարարման խաթարումները և առողջության վրա ազդեցությունները։

ԱԶԲ-ը կհրապարակի պանդեմիայի տնտեսական ազդեցության թարմացված գնահատումները «Ասիական զարգացման հեռանկարներ 2020» խորագրով իր հրապարակման մեջ, որը թողարկվելու է 2020 թ․ ապրիլի 1-ին։

Այցելեք ԱԶԲ-ի կայք՝ ընթացիկ արձագանքման մասին ավելին իմանալու համար։

ԱԶԲ-ն պարտավորվում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամներ՝ 49-ը տարածաշրջանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031