Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի

Մարտ 19,2020 13:17

Հարգելի հաճախորդներ,
ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։

Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։

Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝
Իդրամ

Իզի փեյ

Թել-սել

Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։

Խնդրում ենք նաև
Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,
Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,
Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց,
Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով։

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031