Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն ձեր առողջության տարածություն պահպանեք». Էրդողանի ասուլիսի ժամանակ հատուկ կարգ է սահմանվել. Ermenihaber

Մարտ 19,2020 13:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մասնակցել է կորոնավիրուսի թեմայով Անկարայի Չանքայա պալատում տեղի ունեցած պաշտոնյաների ժողովին:

Ժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն է գրավել մասնակիցների նստեցման նոր կարգը՝ պայմանավորված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով։

Մարդկանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու համար մասնակիցներին նստեցնելիս նրանց միջև մեկական աթոռ ազատ են թողել: Դահլիճի դատարկ աթոռների վրա փակցվել է հետևյալ գրությունը. «Խնդրում ենք հանուն ձեր առողջության այս աթոռը ազատ թողնել: Պահպանե՛ք տարածությունը»:

Թուրքիայի նախագահին կորոնավիրուսից պաշտպանելու համար նույնպես ուշագրավ միջոցներ են կիրառվում: Էրդողանի անվտանգության աշխատակիցները, որոնք ամենուր ուղեկցում են նրան, ձեռքներում ունեն ջերմարափիչ սարքեր, որոնցով անընդհատ չափում են Թուրքիայի նախագահին մոտ գտնվող անձանց ջերմությունը:

Ermenihaber / Haberler.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031