Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՊ-ների նշանակումը ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում ավելի շատ ստատուս-քվոյի ամրագրում է. «Ժամանակ»

Մարտ 19,2020 12:15

Հայաստանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն՝ երեկ «Շանթ» ՀԸ-ին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր լրանում է 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ ԺՊ-ները կարող են պաշտոնավարել վեց ամսից ոչ ավելի։

Ամբողջ խնդիրն այն է, որ Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի աղմկոտ պաշտոնանկություններից հետո թվում էր՝ ոստիկանությունում և ԱԱԾ-ում պետք է տեղի ունենան արմատական բարեփոխումներ, այս գերատեսչությունները պետք է հարմարեցվեն դեմոկրատական երկրի չափանիշներին։ Համենայնդեպս, ԺՊ-ների վեցամսյա կառավարումը համարվում էր անցումային մի շրջան, որը պետք է նշանավորեր անցյալի էջի անվերադարձ փակումը ու նորի բացումը։ Սակայն այս ընթացքում ներկայացվեց միայն ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որի մեկնարկը, սակայն, տրվելու է միայն հաջորդ տարվանից, շատ ավելի քիչ ու ոչ առարկայական է խոսվել ԱԱԾ հնարավոր բարեփոխումների մասին։ Դեռ ավելին՝ այս գերատեսչությունում ըստ էության բացառում են լյուստրացիայի հնարավորությունը։

Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը գուցե անվերապահորեն կատարել են ու կատարում են Փաշինյանի բոլոր հանձնարարությունները, հրամանները, սակայն մենք չենք տեսնում նոր որակի ոստիկանություն կամ ԱԱԾ, և քիչ չեն դեպքերը, որ այդ գերատեսչությունների հին «որակների» ռեստավրացիայի դեպքերի ենք ականատես դառնում։ Հետևաբար ԺՊ-ների նշանակումը ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում ավելի շատ ստատուս-քվոյի ամրագրում է, որը, սակայն, քիչ աղերս ունի պետության զարգացման տեսլականի կամ, ինչպես Փաշինյանն է նշում, հեղափոխության օրակարգի հետ։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031