ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը, այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարության մեջ:
Կասպրշիկի հայտարարության մեջ նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների, ինչպես նաև մի շարք այլ սահմանափակումների՝ խուսափելու անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացվել դադարեցնել ԵԱՀԿ մշտադիտարկումները մինչև սահմանափակումների չեղարկումը: Միևնույն ժամանակ՝ շարունակում եմ կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ