Համատարած չգործող հիմնարկները, առեւտրի եւ սպասարկման կենտրոնների փակվելն ու առեւտրաշրջանառության կտրուկ անկումը կհանգեցնեն ֆինանսատնտեսական լուրջ հետեւանքների, ինչից զերծ չի մնալու նաեւ Հայաստանը:
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար, տնտեսագետ Գարեգին Մելքոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ մեզ համար այս պահին ամենակարեւորը հանդարտություն պահպանելն ու խուճապի չմատնվելն է, ինչը եւս կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա:
– Ըստ Ձեզ՝ մենք այս իրավիճակի հետեւանքով ունե՞նք տնտեսության փլուզման կամ տնտեսական ճգնաժամի առջեւ կանգնելու վտանգ:
– Ես նման ձեւակերպումներից ձեռնպահ կմնայի, բայց եկեք փորձենք միասին այդ հնարավոր սցենարի շուրջ բարձրաձայն մտածել: Մեր տնտեսությունը մեծապես կապակցված է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի հետ, լեռնամետալուրգիայի ոլորտի հետ, արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերությունն ունեն իրենց որոշակի մասնաբաժինը, նաեւ IT ոլորտը եւ այլն: Հիմա, եթե խոսում ենք տեսանելի հետեւանքի մասին՝ տնտեսության վրա, բնականաբար, ոլորտ առ ոլորտ պետք է փորձենք հասկանալ, թե ամեն ոլորտ ինչ ազդեցություն կունենա, որպեսզի կարողանանք ընդհանուր հնարավոր ազդեցությունը գնահատել: Վերցնենք ոլորտ առ ոլորտ։
Կարդացեք նաև
Առեւտուր եւ ծառայություններ․ այստեղ, իհարկե, կա բացասական ազդեցություն։ Հանքարդյունաբերություն. այստեղ շատ բան կախված է միջազգային գներից՝ արդյոք այն հանքարդյունաբերական ապրանքը, որը մենք արտահանում ենք՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն, կունենա՞ շատ էական անկում, քան այն սահմանագիծն է, որը մեր տնտեսության համար թույլատրելի է: Վերջին տվյալներով՝ այդ տատանումը գտնվում էր այն թույլատրելի մարժայի մեջ, որի շրջանակներում մեր ձեռնարկությունների մեծ մասը կարողանում էր շահութաբերության տիրույթում աշխատել: Դրա համար այստեղ պետք է թվային առումով գնահատվի: Բայց առնվազն պետք է հույսով լինենք, որ այս ամենը շատ մեծ կոլապսային իրավիճակի չպետք է հանգեցնի, որովհետեւ, ի վերջո, կան որոշակի հատվածներ, որտեղ որ պետք է այս երեւույթը շատ կրիտիկական նշանակություն չունենա:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: